Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԿԱՊԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
11.07.2016

Հուլիսի 8-ին Կապանի քաղաքապետարանի հետ հայաստանյան «Ռոստելեկոմի» ներկայացուցիչները փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին ի նշան կողմերի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման։

Մասնավորապես, հուշագրում նշվում էր, որ հաշվի առնելով 2013թ․-ից համատեղ աշխատանքների արդյունքներն ու ձեռքբերումները, քաղաքապետարանի հետ համագործակցությունը շարունակվում է՝ ընդգրկելով ոչ միայն ենթակառուցվածքների ստեղծումն ու սպասարկումը, այլ նաև նորերի ձևավորումն ու շահագործումը։

Առաջիկայում իրականացվելիք նախագծերից են մանկական ժամանակակից խաղահրապարակների կառուցումն ու կահավորումը, ինչպես նաև նոր այգիներում անվճար WiFi հասանելիության ապահովումը։ Կողմերը կշարունակեն համագործակցել կրթական նախագծերի շրջանակներում, ինչպես նաև «Ռոստելեկոմը» կշարունակի անվճար հիմունքներով քաղաքային էլեկտրոնային գրադարանը ինտերնետ հասանելիությամբ ապահովել։

Հուշագրի ստորագրմանը հաջորդեց «Ռոստելեկոմի» վաճառքի և սպասարկման սրահի (ՎՍՍ) վերաբացման պաշտոնական արարողությունը, որին ներկա գտնվեցին Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը և «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։ Սրահը գործում է Կապան քաղաքում դեռ 2013թ.-ից և 2016թ.-ին «Ռոստելեկոմի» բրենդային նոր ոճին համապատասխանեցնելու նպատակով վերանորոգվել ու արդիականացվել է տեղի բնակչությանը առավել ժամանակակից ենթակառուցվածքներով սպասարկելու նպատակով։

Բաժանորդների հոսքը սրահ առավել ակտիվացել է հատկապես ընկերության նոր առաջարկի՝ հատուկ մարզերի բաժանորդների համար նախատեսված Տրիո Մարզային փաթեթի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս ընդամենը 8500 դրամ ամսավճարով դիտելու 60-ից ավելի առաջատար հեռուստաալիքներ, ունենալու մինչև 24 Մբ/վ արագությամբ ինտերնետ հասանելիություն, հեռախոսակապ և անվճար WiFi ակտիվացում (փաթեթի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ հետևյալ հղումով՝ https://www.rtarmenia.am/am/home/home-promo/trio-regional/ ):