Իրադարձություններ
"ԱՅԲ" ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐՆ ԱՄՌԱՆԸ ՊՐԱԿՏԻԿԱ ԿԱՆՑՆԵՆ "ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ի ԳՐԱՍԵՆՅԱԿՈՒՄ
"Սովորում ենք աշխատելով" (Ayb Internship Fair) միջոցառմանը՝ նվիրված դպրոցականների մասնագիտական կողմնորոշմանն ու ընկերությունների գործունեության մասին իրազեկմանը։
Միջոցառման մեկնարկին մասնակից ընկերությունների մասնագետների կողմից քննարկում-դասընթացներ անցկացվեցին երեխաներին հետաքրքրող թեմաների շուրջ։
"Ռոստելեկոմ"-ի ՏՏ անվտանգության մասնագետի հետ երեխաները ծանոթացան հասարակական վայրերում ինտերնետից օգտվելիս առկա հնարավորություններին ու վտանգներին, որոնց մասին անգամ շատերը պատկերացում չունեին։ Երեխաների խոսքով՝ իրենք անգամ չէին էլ պատկերացնում, թե կազմակերպված հանդիպումը որքան կարևոր է լինելու իրենց համար և որքան գործնական տեղեկատվություն ու հմտություններ են ստանալու։
Միջոցառման մասնակից կառույցների թվում էին տարբեր ոլորտներ ներկայացնող ընկերություններ՝ "ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ" ՓԲԸ (Ռոստելեկոմ Հայաստան), Կոնվերս Բանկ ՓԲԸ-ն, Habitat Armenia-ն, Ալերգոլոգիայի և իմունոլոգիայի կենտրոնը, Menu.am-ը, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը, Զանգակ հրատարակչությունը, այլ ընկերություններ։
Դասընթացների ավարտին երեխաները հնարավորություն ունեցան հանդիպելու բոլոր հրավիրված կառույցների ներկայացուցիչների հետ, զրուցելու առավել հետաքրքրող հարցերի շուրջ և ամենակարևորը՝ թողնելու իրենց ռեզյումեները ընկերություններում առաջիկա արձակուրդների ընթացքում աշխատանքային պրակտիկա անցնելու նպատակով։
"Ռոստելեկոմ"-ի կողմից հաճախ են իրականացվում երիտասարդական ամենատարբեր նախաձեռնություններ, որոնք ուղղված են ուսանողների և դպրոցահասակների շրջանում կորպորատիվ մշակույթի, համացանցից օգտվելու և այլ կարևոր հարցերի շուրջ տեղեկատվության տարածմանն ու իրազեկվածության բարձրացմանը՝ ի նպաստ ապագա բանիմաց մասնագետների ձևավորման ու կայացման։"Ռոստելեկոմ"-ի հայաստանյան գրասենյակում պրակտիկա կանցնեն ընտրական փուլն անցած երեխաները, ովքեր կծանոթանան ընկերության տարբեր ստորաբաժանումների աշխատանքներին ու գործառույթներին։