Իրադարձություններ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ» ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԹԵՄԱՅՈՎ ԿԼՈՐ ՍԵՂԱՆ
2016 թվականի մարտի 2-ին Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում «Ռոստելեկոմ» Հայաստանի, Երևանում գիտության և կրթության ռուսաստանյան կենտրոնի, համալսարանի ներկայացուցիչների և ուսանողների մասնակցությամբ անցկացվեց տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում պահանջարկ վայելող մասնագիտությունների թեմայով կլոր սեղան-քննարկում։
Հանդիպման ժամանակ ներկայացվեցին բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ հայաստանյան «Ռոստելեկոմի» իրականացրած համատեղ ծրագրերը։
«Նորարարությունների ոլորտը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում զարգանում և կատարելագործվում է շատ արագ, այդ թվում նաև մարդկային ռեսուրսների առումով։ Ենթակառուցվածքների զարգացումը և նորագույն տեխնոլոգիաների ներդրումը․ահա թե ինչում ենք մենք տեսնում մեր վաղվա օրը։ Եվ շարժվելով այդ նպատակին ընդառաջ մշտապես անհրաժեշտ են իրենց գործը սիրող բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Վստահ եմ՝ Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ուսանողներին ընձեռված են բոլոր հնարավորություններն իրենց նպատակների իրականացման համար»,- նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաև CISCO Ակադեմիայի շրջանակներում համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման փորձը։
Հանդիպման ավարտին «Ռոստելեկոմ» Հայաստանի և Վ․ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղի ներկայացուցիչները ստորագրեցին Համագործակցության հուշագիր, որի շրջանակներում կողմերը համատեղ կաշխատեն համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների փորձնական կիրառման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ համալսարանի ուսանողները դեռ նախորդ տարվանից հանդիսանում են կամավոր-դասավանդողներ «Ռոստելեկոմի» կողմից կազմակերպված «Азбука интернета» հայաստանյան նախագծի շրջանակներում, որը նախատեսված է ավագ սերնդի ներկայացուցիչների համար։
Վ․ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ
Հանդիսանալով կրթական, մեթոդական, գիտաարդյունաբերական և մշակութային կենտրոն՝ Գ․Վ․ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղը զարգացնում և բոլոր ցանկացողներին, անկախ բնակության վայրից, ներկայացնում է որակյալ կրթություն՝ հասարակական և մասնագիտական ոլորտներում նրանց լիակատար և արդյունավետ ներգրավվածության համար, իրականացնում է համատեղ նորարական նախագծեր, զարգացնում է կրթության ոլորտում ՌԴ և ՀՀ համագործակցությունը։
Գ․Վ․ Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում ուսումնական պրոցեսը հիմնված է նոր կրթական համակարգերի օգտագործման, ինֆորմացիոն համակարգչային տեխնոլոգիաների և ավանդական մեթոդների համատեղման վրա։
Ներկա դրությամբ մասնաճյուղը իրականացնում է կրթական ծրագրեր միջին մասնագիտական կրթության համար՝ իննամյա կրթության հիման վրա։
Մասնաճյուղում գործում են հետևյալ գիտահետազոտական կենտրոնները՝
• Ռուս-հայկական ռուսաց լեզվի և գրականության կենտրոնը-հիմնադրվել է Երևանի գիտության և կթության ռուսական կենտրոնի հետ համատեղ
• Ռուս-հայկական բիզնես խորհրդատվության կենտրոնը
• CISCO ակադեմիան՝ հիմնադրված ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աջակցությամբ
Մանրամասն տեղեկատվություն համալսարանի մասին տեղադրված է կրթական հաստատության պաշտոնական կայքում (http://www.rea.ru/ru/org/branches/erevan/Pages/about.aspx ).