Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ի ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՅԱՑԱՎ TEDxHeratsiSt ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ


02.03.2020

2020թ․ փետրվարի 29-ին Էլիտ Պլազա բիզնես կենտրոնում տեղի ունեցավ TEDxHeratsiSt միջոցառումը։ Միջոցառման անցկացմանը աջակցում էր «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը։
TEDxHeratsiSt միջոցառման անցկացումը Երևանում նախաձեռնել էին Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ և 3-րդ կուրսի մի խումբ ուսանողներ՝ ստանալով լիցենզավորում TED-ի Ամերիկյան պաշտոնական գրասենյակից։ Միջոցառումը նվիրված էր Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հիմնադրման 100 ամյակին։

Միջոցառումն անցկացվեց MasterPEACE կարգախոսի ներքո, որի նպատակը խաղաղության կերտումն էր և պայքարը՝ հանուն խաղաղության։ Միջոցառումը հնարավորություն ընձեռեց տարբեր մասնագիտությունների ու հետաքրքրությունների տեր մարդկանց հավաքվելու մեկ վայրում, որտեղ միավորող ուժը մեկն է՝ ներքին և արտաքին խաղաղությունը։ Խոսելով տարբեր թեմաներից ու ոլորտներից, միջոցառումը հնարավորություն տվեց հաղորդակցվելու, փոխանակվելու տարածման արժանի գաղափարներով և նոր կապեր հաստատելու։ 

«Շատ ուրախ ենք, որ այսօր Հայաստանում կան այսպիսի նախաձեռնող և նպատակասլաց երիտասարդ ուսանողներ, ովքեր կարողանում են TEDх-ի նման համաշխարհային համբավ ունեցող միջոցառումներ անցկացնել նաև Երևանում։ Ի սկզբնե TED համաժողովների շեշտադրումը տեխնոլոգիաների և դիզայնի վրա էր, որը կապված էր Սիլիկոնյան հովտում ծագելու հետ, սակայն այն ժամանակի ընթացքում ընդլայնել է իր սահմանները՝ ներառելով բազմաթիվ այլ թեմաներ: «Ռոստելեկոմ» ընկերությունը կարևորում է նմանօրինակ միջոցառումների անցկացումը երիտասարդների շրջանում, քանի որ խոսնակների ելույթները և փորձի փոխանակումը ոգևորում և բավականաչափ ուղղորդում են երիտասարդներին՝ ապագա մասնագիտության ընտրության կամ բիզնես գաղափարների իրագործման ճանապարհին»,- նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Միջոցառման ընթացքում երիտասարդներն ու ուսանողները հնարավորություն ունեցան լսելու փորձառու և իրենց մասնագիտական ոլորտներում արդեն իսկ հաջողություններ գրանցած խոսնակների, ովքեր իրենց ելույթներով մատնանշեցին հաջողության հասնելու ուղիներ։

Միջոցառման խոսնակներն էին՝

1. Վահրամ Միրաքյան՝ «Չոր մարքեթինգ»-ի հիմնադիր, ելույթի թեման՝ «Բիզնես ստարտ»՝
2. Խաչիկ Գևորգյան՝ ԱՐՄԱԿԱԴ ընկերության նախագահ, ելույթի թեման՝ «Փոխանակային ծրագրերին դիմելու սպասումներն ու իրականությունը»
3. Անի Հովակիմյան՝ «ՖԻԳԱՐՈ» ռեստորանների խմբի գործադիր տնօրեն, ելույթի թեման՝ «Թե ինչպես անճոռնի ճուտիկը դարձավ կարապ»
4. Գոհար Նավասարդյան՝ սպորտային հոգեբան, ելույթի թեման՝ «Կյանք՝ անիվների վրա»
5. Ամալյա Մանուսաջյան՝ ԵՊԲՀ 6-րդ կուրսի ուսանողուհի, «CINCO» ակումբի հիմնադիր, ելույթի թեման՝ «Բժիշկ-ուսանողի օրագիրը»
6. Դավիթ Ղազարյան՝ ԵՊԲՀ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս, բժիշկ-ֆթիզիատր, ելույթի թեման՝ «Մտածի՛ր և գործի՛ր»
7. Լիդիա Այվազյան՝ բժիշկ-դիետոլոգ, ելույթի թեման՝ «Առողջության մասին՝ որպես գեղեցկության չափորոշիչ»

 

«Մենք բոլորս մեծ բժիշկ, փիլիսոփա, գրող Մխիթար Հերացու սերունդ ենք և պետք է շարունակենք նրա գործը: Մենք ստեղծեցինք մեծ հարթակ, որտեղ կարողացանք տարածել խաղաղություն և քննարկելով բազմաթիվ թեմաներ՝ ներկաներին փոխանցեցինք ներքին խաղաղություն, ներդաշնակություն և հոգեկան առողջություն»,- նշեց միջոցառման կազմակերպիչ, Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողուհի Աննա Գաբրիելյանը։


TED-ի մասին

TED (հապավում անգլերենից՝ Technology, Entertainment and Design - տեխնոլոգիա, ժամանց և դիզայն), մեդիա կազմակերպություն է, որը «տարածման արժանի գաղափարներ» կարգախոսի ներքո ազատ արտոնագրով ելույթներ է հրապարակում։ Այն որպես կոնֆերանս հիմնադրվել է 1984 թվականի փետրվարին։ TED-ի հիմնական կոնֆերանսները ամեն տարի անցկացվում են Վանկուվերում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։
TEDx-ը համարվում է TED-ի ծրագրերից, որը թույլ է տալիս մարդկանց կամ խմբերի տարբեր երկրներում, քաղաքներում, համալսարաններում, հասարակական կազմակերպություններում կազմակերպել TED-ի ոճի համաժողովներ։ TED համաժողվները համարվում են անկախ միջոցառումներ, որոնց անցկացվում է TED լիցենզիայով։
Խոսնակներին տրվում է առավելագույնը 18 րոպե ժամանակ՝ ներկայացնելու իրենց գաղափարները։
Ելույթների հիմնակա թեմաները բազմազան են՝ գիտություն, արվեստ, տեխնոլոգիաներ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ և ժամանց։