Իրադարձություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄ»-Ը ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՈՐՊԵՍ ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՐԱԿ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՊՐՈՎԱՅԴԵՐ
«Ռոստելեկոմ» Հայաստանը Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի կողմից պարգևատրվեց որպես Ինտերնետ ծառայություններ լավագույն որակ տրամադրող պրովայդեր։
Հուլիս ամսին «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից Երևանում և ՀՀ մարզերում իրականացվեցին հարցումներ հեռահաղորդակցության ոլորտում տրամադրվող ծառայությունների և սպասարկման վերաբերյալ։ Ըստ հարցման արդյունքների «Ռոստելեկոմը» գրանցել է ամենաբարձր
ցուցանիշները որպես՝
-Ինտերնետ ծառայությունների լավագույն որակ տրամադրող պրովայդեր,
-Ինտերնետ ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր,
-Հեռուստատեսության ծառայություններ տրամադրող ամենաբարձր NPS գրանցած պրովայդեր։
«Լինելով առաջատար օպերատոր, մշտապես ներդրումներ իրականացնելով նորագույն տեխնոլոգիական լուծումների կիրառման ուղղությամբ՝ մենք ունենք մեկ նպատակ՝ տրամադրել բարձրակարգ ծառայություններ և սպասարկում մեր բոլոր բաժանորդներին։
Նմանօրինակ հարցումները օբյեկտիվորեն ցույց են տալիս շուկայում և դաշտում առկա իրական պատկերը, ինչը շատ գովելի է։ Մարքեթինգային հետազոտությունները ընկերություններին հնարավորություն են տալիս պատկերացնելու շուկան, մարտահրավերներն ու զարգացումները՝ միևնույն ժամանակ հնարավորություն տալով պլանավորել հետագա ռազմավարական կառավարումը։
Հպարտ և ուրախ եմ մեր թիմի և ընկերության համար։ Կարծում եմ՝ սա մեր աշխատանքի լավագույն գնահատականն է և ուղենիշը»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Հարցումների արդյունքում «Ռոստելեկոմ»-ի գրանցած առաջատար դիրքը վկայում է ընկերության բաժանորդների լոյալության բարձր մակարդակի մասին և, որ նրանք, առանց վարանելու, կառաջարկեն և խորհուրդ կտան օգտվել պրովայդերի և Ինտերնետ, և հեռուստատեսության ծառայություններից։
NPS (Net Promoter Score) գործակիցը սպառողական լոյալության գործակից է, որը հաշվարկվում է հետևյալ հարցի հիման վրա՝ Ինչ հավանականությամբ խորհուրդ կտայիք Ձեր ընկերոջը օգտվել Ձեր Ինտերնետ/Հեռուստատեսության պրովայդերի ծառայություններից: (Գնահատվում է 0-10 բալային համակարգով, որտեղ 0-ն ամենաանհավանական տարբերակն է, իսկ 10-ը՝ ամենահավանականը):
«Հեռահաղորդակցության ոլորտը հանդիսանում է ամենադինամիկ և արագ զարգացող ճյուղերից, հետևաբար ծառայությունների որակի ու սպասարկման մոնիտորինգը շատ կարևոր են։ Դա է պատճառներից մեկը, որ մենք իրականացրեցինք հետազոտություն՝ պարզելու, թե Երևանում և մարզերում որ ընկերության ու ծառայությունների նկատմամբ է հայ բաժանորդը գոհունակություն ցուցաբերում»,-նշեց «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի հետազոտական բաժնի ղեկավար Գայանե Դաջունցը։
«Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան պարբերաբար անդրադառնում է դինամիկ զարգացող ոլորտներին՝ անցկացնելով և ընկերությունների, և ընկերությունների կողմից իրականացված հետազոտությունների փորձաքննություն:
Կարևորելով հեռահաղորդակցության ոլորտի զարգացումը Հայաստանում մենք մշտապես խրախուսում ենք ընկերությունների կողմից բարձր որակական չափանիշների մատուցվող ծառայությունները և արդյունավետ մարքեթինգային ռազմավարությունների կիրառումը:
Փաստելով «Սենսեյ» մարքեթինգի ակադեմիայի կողմից իրականացված հարցումների տվյալները` մենք այսօր ուրախ ենք «Ռոստելեկոմ» ընկերությանը հանձնել այս պատվոգիրը, ըստ որի ընկերությունը հանդիսանում է լավագույն ինտերնետ ծառայությունների որակ ապահովող ընկերություն, ինչպես նաև որպես ինտերնետ և հեռուստատեսային ծառայություններ տրամադրող ընկերություն գրանցել է լոյալ բաժանորդների ամենաբարձր ցուցանիշը»,- նշեց Մարքեթինգի Հայկական Ասոցիացիայի նախագահ Արամ Նավասարդյանը:
Հեռահաղորդակցության ծառայությունների վերաբերյալ հետազոտությունն իրականացվել է դեմ առ դեմ հարցումների մեթոդով:
Հարցվողների քանակը կազմել է 1104, հետազոտության ընտրանքային սխալը՝ ±3%: Հետազոտության իրականացվել է 05.07.2017-15.07.2017 ժամանակահատվածում:
Հետազոտության բնակավայրերը, ընտրվել են ՀՀ բոլոր վարչական-տարածքային միավորներից` համամասնորեն: Հարցազրույցներն իրականացվել են Հայաստանի 10 մարզերում և Երևանի բոլոր համայնքներում` ՀՀ բնակչության բաշխմանը համամասնորեն. Երևանում` 33%, մարզերում` 67%:
Տնային տնտեսություններն ընտրվել են պատահական քայլով:
***
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիա
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան ստեղծվել է 2002թ.-ին մի խումբ մարքեթինգային փորձագետների կողմից, որոնց հիմնական նպատակն է եղել Հայաստանում մարքեթինգի ինստիտուտի զարգացումը մարքեթինգային հաղորդակցությունների միջոցով:
2002թ.-ից ի վեր Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան իրականացրել է շուրջ 800 սոցիոլոգիական և մարքեթինգային հետազոտական և խորհրդատվական ծրագրեր:
Համագործակցության աշխարհագրությունը ներառում է Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան, Վրաստանը, Ավստրիան, Թուրքիան, Գերմանիան և այլ երկրներ:
Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան հանդիսանում է Եվրասիական մոնիտոր խմբի լիիրավ անդամ, ինչպես նաև Հայաստանում ESOMAR-ի անդամ և ESOMAR-ի չափանիշներին հետևող և կիրառող հայաստանյան միակ կազմակերպությունը, համագործակցել է Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների և դեսպանատների հետ (IFC, ԱՄՆ դեսպանատուն, Եվրասիա հիմնադրամ, Համաշխարհային բանկ, USAID, UNDP կազմակերպությունները), որոնց համար նույնպես իրականացրել է տարբեր հետազոտական ծրագրեր:
Սենսեյ մարքեթինգի ակադեմիան ստեղծվել է 2011 թվականից:
Սենսեյ Մարքեթինգի Ակադեմիան իրականացնում է կարճաժամկետ, երկարաժամկետ և միջազգային թրեյնինգներ և հետազոտական ծրագրեր տարբեր ոլորտներում:
Նիդեռլանդների Մարքեթինգի Ինստիտուտի (NIMA) (www.nima.nl) և Նիդեռլանդների Ուսումնական կենտրոնի (ETCN) (www.etcn.nl) հետ համագործակցության շրջանակներում Սենսեյ մարքեթինգի ակադեմիան Հայաստանում իրականացնում է թրեյնինգային ծրագրեր` որակավորված NIMA-ի և Մարքեթինգի Եվրոպական Կոնֆեդերացիայի (www.emc.be) կողմից:
Դասընթացների առաջին հավաքագրումը եղել է 2007 թվականի հոկտեմբերին:
Ծրագրին մասնակցել է մասնագետ տարբեր ոլորտներից, ինչպիսիք են բանկային համակարգը, փոքր և միջին բիզնեսը, հյուրանոցային համակարգը, մասնավոր հատվածը: