Իրադարձություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄՆ» ԻՐ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ՇՈՒՐՋՕՐՅԱ ՀԵՌԱՀԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՄԲ


17.03.2020

 

Հետևելով Կորոնավիրուսի նոր տեսակի համաճարակի տարածումով պայմանավորված համաշխարհային իրավիճակին և հաշվի առնելով ՀՀ Կառավարության մարտի 16-ի որոշումը՝ երկրում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «Ռոստելեկոմ» ընկերությունը ևս շարունակաբար ձեռնարկում է քայլեր ստեղծված իրավիճակում որակյալ և անխափան ծառայություններ մատուցելու և բաժանորդների սպասարկումը հեռահար կազմակերպելու ուղղությամբ:

Գիտակցելով ընկերության բարձր պատասխանատվությունը ներկա իրավիճակում՝ «Ռոստելեկոմ» Հայաստանը ձեռնարկել է վիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված մի շարք քայլեր թե՛ աշխատակիցների, թե՛ բաժանորդների համար. ախտահանվել և ախտահանվում են ընկերության գլխամասային գրասենյակը և բոլոր վաճառքի ու սպասարկման սրահները, իրականացվել են հեռահար աշխատանքի բոլոր միջոցառումները ստորաբաժանումների մեծամասնության աշխատակիցների համար՝ միաժամանակ լիարժեք ապահովելով ընկերության գործունեությունը:

«COVID19 վիրուսի տարածման փաստը անհանգստացնող և սթափեցնող է: Մենք քաջ գիտակցում ենք, որ ներկայումս հույժ կարևոր է լինել տեղեկացված և անընդհատ գտնվել ապահով հաղորդակցության մեջ: Այս օրերին ընկերությունը ձեռնարկել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները վիրուսի տարածումը կանխարգելելու, աշխատակիցների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման և միևնույն ժամանակ բաճանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու ուղղությամբ: «Ռոստելեկոմ» ընկերության անձնակազմը ջանք չի խնայում և աշխատում է ուժեղացված ռեժիմով ապահովելով անխափան և որակյալ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը: Մաղթում եմ բոլորիս առողջություն»,-նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:

Ընկերությունն այս օրերին հատուկ ռեժիմով աշխատում է՝ ապահովելով անխափան ծառայությունների բարձր որակ` 24/7 ռեժիմով.

- Գործող բաժանորդների համար հասանելի է Հեռախոսային սպասարկման ծառայությունը՝ 060 46 00 00 հեռախոսահամարով, որի օգնությամբ հնարավոր է առանց տնից դուրս գալու կատարել մի շարք գործարքներ (պայմանագրի վերակնքում, ծառայության ավելացում, կասեցում, սակագնային փաթեթի փոփոխություն և այլն):

- Շուրջօրյա ռեժիմով գործում են ընկերության Զանգերի կենտրոնը և Տեխնիկական սպասարկման բաժինը:

- Ընկերության ծառայություններին բաժանորդագրվել կարելի է՝ այցելելով Առցանց բաժանորդագրության էջը՝ https://subscribe.rtarmenia.am/, որը գործում է 24/7 ռեժիմով, ինչպես նաև Հեռախոսային բաժանորդագրության միջոցով՝ զանգահարելով 060 46 46 46 շուրջօրյա հեռախոսահամարին:

- Ընկերության բոլոր բաժանորդներին հասանելի են դարձել Սմարթ հեռուստատեսության մանկական և ժամանցային ժանրերի բոլոր հեռուստաալիքները՝ ապահովելով հաճելի ու հետաքրքիր ինքնամեկուսացում տանը:

- Ընկերության մատուցած ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել առցանց՝ ընկերության պաշտոնական կայքի միջոցով՝ https://rtarmenia.am/payonline :

- Բաժանորդները կարող են ԱՆՎՃԱՐ զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 կարճ հեռախոսահամարով:

 Ելնելով աշխատակիցների և բաժանորդների անվտանգությունից և նոր COVID 19 համաճարակի կանխարգելման նպատակներից՝ «Ռոստելեկոմ»-ը հայտարարում է, որ 2020թ. մարտի 17-ից ընկերության բոլոր վաճառքի և սպասարկման սրահները ժամանակավորապես չեն աշխատելու: Սրահների վերաբացման հետ կապված՝ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

Ընկերությունը կոչ է անում հետևել Առողջապահության նախարարության հրահանգներին և կանխարգելիչ բոլոր միջոցառումներին:

Եղե՛ք առողջ և իրազեկ: