Նորություններ
Ռոստելեկոմն ամփոփում է Հայաստանում 2014 թվականի գործունեության արդյունքները
Ռոստելեկոմի կողմից տարեվերջյան մամլո ասուլիս էր կազմակերպվել Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում՝ ներկայացնելու և ամփոփելու 2014թ.-ի ընթացքում իրականացրած գործունեության արդյունքները:
«2014 թվականը բավական արդյունավետ և բեղմնավոր տարի է եղել Ռոստելեկոմի համար: Բացի բաժանորդների քանակի զգալի աճից ընկերությունը բավական լուրջ քայլեր է ձեռնարկել հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ՝ ընդլայնվել է վաճառքի և սպասարկման սրահների, վաճառակետերի ցանցը, ներկայացել ենք նաև Երևանի կենտրոնում, իսկ ամենակարևորը՝ ընդլայնվել են վճարումների ընդունման հնարավորությունները՝ տերմինալներից մինչև բանկեր: Կարող եմ փաստել, որ 2015թ.-ն Ռոստելեկոմը մուտք է գործում վստահ և հեռանկարային ծրագրերով», - մամլո ասուլիսի ընթացքում նշեց ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
2014թ. ընթացքում ընկերության կողմից իրականացված ներդրումների արդյուքները ամփոփ կարելի է ներկայացնել հետևյալ կերպ՝
- Ընկերության ծառայություններն արդեն իսկ հասանելի են ՀՀ 19 քաղաքներում՝ Երևան (9 վարչական շրջաններով), և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքներում:
- Գործում են և բաժանորդներին սպասարկում 26 վաճառքի և սպասարկման սրահներ ու վաճառակետեր Հայաստանի ամենատարբեր անկյուններում՝ ընդգրկելով Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն, Աջափնյակ, Դավիթաշեն, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք և Ավան, Արաբկիր վարչական շրջանները և Աբովյան, Չարենցավան, Հրազդան, Վանաձոր, Գյումրի, Աշտարակ, Մեծամոր, Արմավիր, Մասիս, Արտաշատ, Արարատ, Սևան, Դիլիջան, Իջևան, Կապան, Մարտունի, Ալավերդի և Քաջարան քաղաքները:Հիշեցնենք, որ Ռոստելեկոմը հայաստանյան միակ օպերատորն էր, որ շուկա մուտք գործեց մարզերից և ընդլայնելով ցանցը՝ մուտք գործեց երևանյան շուկա:
- 2014թ. Ռոստելեկոմը Երևան քաղաքում կառուցեց 40Գբ/վ արագությամբ շղթա, որը բոլոր երևանյան բաժանորդներին, այդ թվում նաև կորպորատիվ հաճախորդներին, ապահովում է կայուն, անխափան ու գերարագ ինտերնետ հասանելիությամբ:
- Բաժանորդների սպասարկման բարելավման ուղղությամբ ընդլայնվել, կատարելագործվել ու արդիականացվել է Զանգերի Կենտրոնը, ներդրվել են նոր տեխնոլոգիական լուծումներ, որոնց շնորհիվ այժմ բաց թողնված հեռախոսազանգեր այլևս չեն լինում և բոլոր բաժանորդները ճիշտ ժամանակին ստանում են իրենց հարցերի պատասխանները:
- Բաժանորդների մասին հոգալով՝ ընդլայնվել են վճարումների ընդունման հնարավորությունները և այսուհետ վճարումներ հնարավոր է իրականացնել՝
- ակնթարթային վճարումների տերմինալների միջոցով՝ TellCell և Tandem
- վճարային համակարգերի միջոցով՝ Mօbidram
- հայաստանյան մի շարք առաջատար բանկերի մասնաճյուղերի միջոցով՝ Կոնվերսբանկ (նաև առցանց, ինտերնետ-բանկից օգտվողների համար), Հայէկոնոմբանկ, Առէսքիմբանկ, Ամերիաբանկ, Հայբիզնեսբանկ: Շուտով բանկերի ցանկն ընդայնվելու է:
- Ընկերությունն արդեն իսկ 2014թ.-նն ամփոփում է շուրջ 26.000 բաժանորդներով, ովքեր համոզվել են Ռոստելեկոմի ծառայությունների բարձր որակի, ինչպես նաև կայուն, անխափան ու գերարագ ինտերնետ հասանելիության հնարավորության մեջ:
- 2014թ. Ռոստելեկոմի կողմից Հայաստանում իրականացվել են շուրջ 3 մլրդ ՀՀ դրամին համարժեք ներդրումներ:
- Բացի այդ Ռոստելեկոմի կողմից 2014թ. նույնպես բավական լուրջ ուշադրության են արժանացել ընկերության Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերը, որոնք իրենց շարունակությունը կգտնեն 2015թ.: Այս պահին մի շարք դպրոցներ և մանկապարտեզներ, այլ կրթական հաստատություններ, հանրային այգիներ Երևանում և ՀՀ մարզերում ապահովված են Ռոստելեկոմի անվճար ինտերնետ կապով:
«Համոզված եմ՝ մեր ներկայիս բաժանորդներին ու բոլոր նրանց, ովքեր դեռ նոր են ցանկանում բաժանորդագրվել մեր ծառայություններին բացի մշտապես ապահովվող բարձր որակից 2015թ. նաև շատ այլ՝ ավելի գրավիչ անակնկալներ են սպասվում:», - մամլո ասուլիսն ամփոփեց ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: