Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից


26.03.2015


ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն ակտիվ աջակցություն է ցուցաբերում 1915-1923թթ. ընթացքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին տեղեկատվության տարածման միջոցառումներին:

Armenian Genocide MuseumԱպրիլի 24-ը Հայաստանում հայտարարված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր և ավանդաբար այդ օրը բազմաթիվ հայեր և օտարերկրացիներ, նաև Հայաստանի սահմաններից դուրս, իրենց հիշատակի տուրքն են մատուցում 1.5 մլն զոհերին: Այդ օրը մարդիկ ծաղիկներ են դնում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում, այցելում են Հայոց ցեղասպանության թանգարան:

Հայոց ցեղասպանության թանգարանը 2014թ. Forbes ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 9-ը հուշահամալիրներից մեկը, ուր յուրաքանչյուրը պետք է այցելի:

2015թ. Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը պաշտոնական հյուրերի թվում հուշահամալիր կայցելի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Հիշեցնենք, որ 1995թ. ապրիլի 14-ին ՌԴ Պետդուման հայտարարագիր ընդունեց, որով  դատապարտում էր 1915-1923թթ. Հայոց ցեղասպանության կազմակերպիչներին և ապրիլի 24-ը ընդունում որպես զոհերի հիշատակի օր:

www.armeniangenocide100.org  #2015RTAG