Նորություններ

A+ A- PRINT_PAGE


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀՐԱՎԻՐՈՒՄ Է 50+ ՏԱՐԻՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ


«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՀՐԱՎԻՐՈՒՄ Է 50+ ՏԱՐԻՔԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ
11.03.2016

2016թ․ մարտի 11-ին Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում «Азбука Интернета-ն Հայաստանի Հանրապետությունում» նախագծի շրջանակներում մեկնարկեցին միջին տարիքի ներկայացուցիչների համար նախատեսված բաց դասընթացները։ 2016թ․ առաջին դասընթացի 12 մասնակիցները 60-80 տարեկան են։

Նախագիծը իրականացվում է ռուսախոս բնակչության շրջանում՝ «Գիտության և կրթության ռուսաստանյան կենտրոնի» երևանյան գրասենյակի հետ համատեղ, իսկ մոտ ապագայում ցանկացողների համար դասընթացներ կկազմակերպվեն նաև հայերեն լեզվով։ Նախագիծը կիրականացվի Երևանում և հանրապետության մի քանի խոշոր քաղաքներում։

Դասընթացներն անց են կացվում համալսարանի ուսանող-կամավորների մասնակցությամբ, ովքեր միջին տարիքի ներկայացուցիչների հետ աշխատելու հատուկ դասընթաց են անցել։

2015թ․ միջին տարիքի 12 ներկայացուցիչներ արդեն անցել են դասընթացը և ազատ օգտվում են Ինտերնետից՝ իրենց հմտություններով հպարտությամբ կիսվելով շրջապատի հետ։

«Ռոստելեկոմը» հրավիրում է միջին տարիքի բոլոր ցանկացողներին գրացվելու և մասնակցելու այս յուրօրինակ նախագծին։
 

«Азбука Интернета» ձեռնարկի մասին

«Азбука Интернета» նախագիծը հատուկ մշակված ամբողջական ծրագիր է միջին տարիքի բնակչության համար, որը մատչելի կերպով մատուցում է տեղեկատվություն նրանց համար օգտակար բոլոր կարևոր գործիքների, գործառույթների մասին։

Մասնավորապես, ձեռնարկում տեղ են գտել «Աշխատանք տեքստի հետ», «Աշխատանք Ինտերնետում», «Տեղեկատվության որոնում Ինտերնետում», «Անվտանգ Ինտերնետ», «Էլէկտրոնային ծառայություններ», «Պետական կառույցների կայքեր», «Առցանց գնումներ», «Առցանց շփում» բաժիններն ի թիվս այլ՝ ոչ պակաս կարևոր բաժինների՝ համակարգչային հմտությունների զարգացման վերաբերյալ։

Ձեռնարկը հայաստանյան լսարանի համար հատուկ մշակում է անցել և այստեղ ներկայացված են ինչպես հայկական պետական կառույցների կայքերն ու առցանց գործառույթները, կոմունալ ծառայություններ ներկայացնող ընկերությունները, այնպես էլ այլ կարևոր տեղեկատվական ռեսուրսներ։
 

«Շնորհակալություն Ինտերնետին 2015» մրցույթի մասին

Մրցույթին մասնակցել են ավագ սերնդի ավելի քան 2000 ներկայացուցիչներ (50+) Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բոլոր մարզերից, ովքեր սովորել են օգտվել համակարգչից և ինտերնետից ինչպես ինքնուրույն, այնպես էլ՝ հատուկ համակարգչային դասընթացների մասնակցության արդյունքում։ Հանձնաժողովի որոշմամբ հատուկ մրցանակի արժանացան Հայաստանի Հանրապետությունից աշխատանքներ ներկայացրած երեք մասնակիցներ։

Մրցույթը Հայաստանում անցկացվում էր «Ռոստելեկոմի» կողմից՝ Ռուսաստանի գիտության և մշակույթի երևանյան կենտրոնի աջակցությամբ:

Համակարգչային գրագիտության վերաբերյալ բնակչության անհատական ձեռքբերումները բնութագրող ինտերակտիվ այս մրցույթը Ռուսաստանից բացի առաջին անգամ անց է կացվում Հայաստանում: Կազմակերպիչների որոշմամբ Հայաստանը դարձավ առաջին երկիրը, ուր տեղի բնակչությանը հնարավորություն ընձեռվեց մասնակցելու ռուսալեզու մրցույթին:

Մրցույթի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ «Азбука Интернета» նախագծի պաշտոնական կայքից՝ www.azbukainterneta.ru.