Նորություններ
Գերարագ WiFi կապ, նոր վաճառքի և սպասարկման կետ Դալմա Գարդեն Մոլում. Ռոստելեկոմն ընդլայնվում է
Ռոստելեկոմը Երևան քաղաքի խոշորագույն առևտրի կենտրոնի՝ Դալմա Գարդեն Մոլի հետ համագործակցության շրջանակներում անվճար WiFi կապով է ապահովել վերջինիս ողջ հանրային տարածքը:
Միաժամանակ իր բաժանորդների սպասարկումն էլ ավելի դյուրին դարձնելու նպատակով Դալմա Գարդեն Մոլում ընկերությունը բացել է վաճառքի և սպասարկման նոր կետ:
«Հունվար ամսից Ռոստելեկոմի տաղավարը գործում է Դալմա Գարդեն Մոլի առաջին հարկում: Մենք շատ ուրախ ենք, որ այս տաղավարն իր նորարարական ոճով և գրավչությամբ մեծ հատաքրքրություն է առաջացրել մոլի այցելուների շրջանում: Միաժամանակ կարևորելով այցելուների կարիքները՝ մենք անվճար WiFi կապով ապահովեցինք առևտրի կենտրոնի տարածքը»,_նշեց Ռոստելեկոմ խմբի անդամ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Նորաբաց վաճառքի և սպասարկման կետում յուրաքանչյուրը կարող է՝
- Ծանոթանալ Ռոստելեկոմի կողմից մատուցվող ծառայություններին,
- Բաժանորդագրվել,
- Կատարել ծառայությունների և տարիֆային պլանների փոփոխություն,
- Լրացնել դիմումներ,
- Ստանալ պարզաբանումներ հարցերի և խնդիրների վերաբերյալ,
- Իրականացնել ընկերության ծառայությունների հետ կապված այլ գործառնություններ:
Տեղեկացնենք, որ այն տեղակայված է Դալմա Գարդեն Մոլ առևտրի կենտրոնի առաջին հարկում (Սիթի սուպերմարկետի դիմաց) և գործում է ամեն օր ժամը 10:00-22:00: