Նորություններ
Տարաժամկետ վճարման ծառայություն արտակարգ դրության օրերին
Մշտապես աջակցելով իր բաժանորդներին՝ Ռոստելեկոմը մշակել է նոր հնարավորություն բոլոր նրանց համար, ովքեր արտակարգ դրությամբ պայմանավորված՝ դժվարանում են միանգամից վճարել մատուցված ծառայությունների համար:
Ընկերությունն այս անգամ իր բաժանորդներին կընձեռի տարաժամկետ վճարման հնարավորություն, որպեսզի նրանք շարունակեն օգտվել ծառայություններից առանց դադարների նույնիսկ ամենադժվարին օրերին:
Եթե բաժանորդն արտակարգ իրավիճակի պատճառով նախորդ ամիսների ծառայություններից կուտակել է 10 000 ՀՀ դրամ և ավելի պարտք և դժվարանում է վճարել այն միանգամից, ապա նա կստանա հնարավորություն՝ պարտքը մարելու ՄԱՍ-ՄԱՍ՝ առաջիկա 3 ամիսների ընթացքում:
Մաս-մաս վճարման հնարավորությունն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է զանգահարել 060 46 46 46, վերակնքել գործող պայմանագիրը 1 տարով, և վերջ, ընկերության աշխատակիցները կկազմակերպեն ամենը:
Ծառայությունը հասանելի է միայն Ռոստելեկոմի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդների համար:
Մանրամասներն՝ այստեղ