Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ


ՌՈՍՏԵԼԵԿՈՄԻ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
05.05.2015


Ապրիլի 28-ին «Ռոստելեկոմի» պատվիրակությունն ի դեմս «Ռոստելեկոմ» ԲԲԸ գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Ռոգովոյի, ավագ փոխնախագահներ Մելխորն Կայ-Ուվեի և Լարիսա Տկաչուկի, հայաստանյան գործընկերների ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

 Դեռ ապրիլի 24-ին «Ռոստելեկոմ» ԲԲԸ նախագահ Սերգեյ Կալուգինը հայաստանյան դուստր ձեռնարկության՝ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ ողջ աշխատակազմին դիմել էր ուղերձով, որում մասնավորապես նշվում էր․ «Հիշում ենք 100 տարի առաջ կատարվածը և այսօր Ձեզ հետ միասին սգում ենք ցեղասպանության արդյունքում միլիոնավոր զոհերի հիշատակը։»

 Հիշեցնենք, որ մարտի 25-ից առ այսօր «Ռոստելեկոմի» գլխամասի ներքին ցանցում, որին մուտք ունեն ավելի քան 200,000 աշխատակիցներ ողջ ՌԴ տարածքից, տեղադրվել է տեղեկատվական բաններ և Հայոց Ցեղասպանության մասին պատմող նյութ։

 Տեղադրված նյութը մանրամասներ է ներկայացնում Հայոց ցեղասպանության, 100-ամյա տարելիցի և միջոցառումների, ՌԴ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, Ծիծեռնակաբերդի հուշակոթողի, տեղեկատվական կայքերի և հաշթեգերի մասին։