Նորություններ
ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ՄԻԱՑԵԼ Է ԻՆՏԵՐՆԵՏ ՏՐԱՖԻԿԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻՆ
«Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո հանդես եկող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը միացել է Ֆրանկֆուրտի DE-CIX և Մոսկվայի MSK-IX տրաֆիկի և բովանդակության փոխանակման (Internet Exchange) խոշորագույն միջազգային կենտրոններին։
Մասնավորապես, MSK-IX-ի հետ կապն ապահովվում է վրացական FOPTNET (Fiber-Optic Telecommunication Network) ցանցի, Փոթի-Նովոռոսիյսկ անդրծովյան մալուխի և ՌԴ տարածքում «Ռոստելեկոմի» սեփական ցանցի միջոցով, իսկ DE-CIX-ի հետ կապն ապահովվում է վրացական Caucasus Online ցանցի, Փոթի-Վառնա անդրծովյան մալուխի և Եվրոպայի տարածքով եվրոպական մի շարք հեղինակավոր օպերատորների ցանցերի միջոցով:
Ընկերությունը ներդրումներն ուղղել է միմյանցից անկախ երկու միջազգային օպտիկական մալուխային համակարգերի միացումներին՝ դրանով իսկ ապահովելով ցանցերի աշխարհագրական և տեխնիկական անկախությունը։
Նշված հարթակների միջոցով «Ռոստելեկոմի» ցանցը ուղղակիորեն փոխկապակցվել է միջազգային հեռահաղորդակցության (France Telecom, TeliaSonera, Telenor, Deutshche Telekom, այլ) և բովանդակություն տրամադրող հեղինակավոր ընկերությունների (Google, Facebook, e-Bay, Apple, այլ) ռեսուրսներին։
«Ռոստելեկոմի» հետևողական քայլերի շնորհիվ մշտապես բարելավվում ու արդիականացվում են բաժանորդներին մատուցվող ծառայությունների տեխնոլոգիական լուծումները՝ բավարարելով շուկայի արագընթաց ու դինամիկ զարգացումներին։
Տրաֆիկի փոխանակման միջազգային կենտրոններին միանալն ուղղված էր ինչպես կորպորատիվ բաժանորդներին, այնպես էլ բնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, նաև շուկայում ընկերության հերթական մրցակցային առավելության ապահովմանը։