Նորություններ

A+ A- PRINT_PAGE


"ՌՈՍՏԵԼԵԿՈՄ"-Ը ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐ ՀԱՆՁՆԵՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ


23.10.2019

Հոկտեմբերի 22-ին «Ռոստելեկոմ» ընկերության կենտրոնական վաճառքի և սպասարկման սրահում տեղի ունեցավ ընկերության կողմից՝ սեպտեմբերին ընդառաջ հայտարարված ուսանողական մրցույթի հաղթողների մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։ Ուսանողներին մրցանակաները հանձնեց ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

««Ռոստելեկոմ» կրթաթոշակ» էսսեների մրցույթի մեկնարկը տրվել էր օգոստոսի 26-ին՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ, և շուրջ մեկ ամիս ուսանողները կրթության և նորագույն տեխնոլոգիաների մասին իրենց գաղափարներն էին արտահայտում «Ինչպե՞ս կկիրառեի նորագույն տեխնոլոգիաները կրթության մեջ» թեմայով էսսեներում։

«Անկախ մասնագիտությունից յուրաքանչյուր ուսանող և աշակերտ այսօր կիրառում է տեխնոլոգիական նորույթները։ Մրցույթը նպատակ ուներ ևս մեկ անգամ հիշեցնելու՝ ինչ ներդրում կարող են իրենք ունենալ տեխնոլոգիաների հետագա զարգացման գործում. մեզ համար շատ կարևոր էր վեր հանել բոլոր այն հնարավորություններն ու կիրառությունները, որ նրանք տեսնում են իրենց առօրյայում և կցանկանային օգտագործել։ Համոզված եմ՝ նրանցից շատերի գաղափարները հետագայում կիրառություն կգտնեն նոր ստարտափ ընկերություններում, որոնց հիմնադիրները, ինչու չէ, կլինեն հենց իրենք՝ ուսանողները»,—նշեց «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Ուսանողների ներկայացրած բոլոր աշխատանքները ուսումնասիրվել էին «Ռոստելեկոմ»-ի աշխատակիցներից կազմված հատուկ հանձնաժողովի կողմից։ Արդյունքում ընտրված 3 լավագույն աշխատանքները պարգևատրվեցին համապատասխանաբար՝

1-ին տեղ՝ Լիլիթ Խաչիկյան (ԵՊՀ, Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա, 1-ին կուրս)՝ 300,000 դրամ (10 ամիս՝ ամսական 30․000 դրամ կրթաթոշակ) https://www.rtarmenia.am/images/terms/Lilit_Khachikyan.pdf,

2-րդ տեղ՝ Լիլիթ Գալստյան (Սևանի պետական բազմագործառութային քոլեջ, Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում, 2-րդ կուրս)՝ 200,000 դրամ (10 ամիս՝ ամսական 20․000 դրամ կրթաթոշակ) https://www.rtarmenia.am/images/terms/Lilit_Galstyan.pdf,

3-րդ տեղ՝ Ալեքսանդր Թալալյան (ՀԱՊՀ ավագ դպրոց)՝ 100,000 դրամ (10 ամիս՝ ամսական 10․000 դրամ կրթաթոշակ) https://www.rtarmenia.am/images/terms/Alexander_Talalyan-new.pdf:
Հաղթող մասնակիցների աշխատանքները տեղադրված են ընկերության կայքում՝ https://www.rtarmenia.am/news/view/student-scholarship-sumup հասցեով։

Հիշեցնենք, որ մրցույթին կարող էին մասնակցել ՀՀ բուհերի (բակալավրիատ և մագիստրատուրա), միջին մասնագիտական հաստատությունների ուսանողները և ավագ դպրոցի աշակերտները (10, 11 և 12-րդ դասարաններ): Մրցույթի պարտադիր պայման էր, որպեսզի մասնակիցը կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկը լինի «Ռոստելեկոմ»-ի բաժանորդ:

Ընկերությունը շնորհավորում է հաղթողներին և շնորհակալություն հայտնում բոլորին մասնակցության համար։