Նորություններ
«ՌՈՍՏԵԼԵԿՈՄԸ» ԲԱՐԻ ՁՄԵՌ ՊԱՊ ՆԱԽԱԳԾԻ ՀԵՏ ՄԻԱՍԻՆ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է ԴԱՐՁՆՈՒՄ
«Ռոստելեկոմը», համագործակցելով Բարի Ձմեռ Պապ նախագծի հետ, ամանորի նախաշեմին իրականացնում է երեխաների նվիրական երազանքներն ու ցանկությունները:
Բարի Ձմեռ Պապ նախագծի շրջանակներում www.santaclaus.am կայքում տեղադրվում են սահմանամերձ մի շարք գյուղերի երեխաների՝ Ձմեռ Պապին ուղղված նամակները: Յուրաքանչյուրն, ով ցանկություն է հայտնում դառնալ Ձմեռ Պապ և իրականացնել երեխայի երազանքը, կայքում լրացնում է տվյալներն ու փոխանցում նվերը: Նախագիծն իրականացվում է «Համաչափ զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ կողմից։ «Ռոստելեկոմը» նախագծին միացել է 2015թ․ և իրականացրել որոշ երեխաների երազանքներ։
««Ռոստելեկոմն» այս տարի ակտիվ մասնակցություն է ունենում սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին ժպիտներ և ուրախություն պարգևելու գործում: Ամանորյա հրաշքը պետք է հյուրընկալվի յուրաքանչյուր երեխայի և մեր պարտքն ենք համարում հնարավորինս աջակցել նման նախագծերի կազմակերպիչներին: «Ռոստելեկոմի» կողմից ընկերության Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության և բարեգործական նախագծերն ակտիվ իրականացվում են ողջ տարվա ընթացքում և համոզված եմ, որ նման միջոցառումները չպետք է իրականացվեն միայն տոներին, այլ մշտական բնույթ պետք է կրեն»,—նշեց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ, «Ռոստելեկոմ» Հայաստան, գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
«Համաչափ զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ կողմից նախագիծն իրականացվում է 2008 թվականից։ 2015թ․ համար աշխատակիցներն արդեն իսկ 300 նամակների հեղինակ երեխաների նվերներով բարձված դեկտեմբերի 27-ին և 28-ին մեկնելու են սահմանամերձ գյուղեր Ձմեռ պապի առաքելությունն իրականացնելու։ Կազմակերպության պնդմամբ, Ձմեռ Պապը մշտապես նախատեսվածից ավելի շատ երեխաների է նվերներ հանձնում։
«Մեր ծրագիրն ունի մի քանի նպատակ․ առաջին հերթին ցանկանում ենք պահպանել երեխաների հավատը, սպասումները դեպի լավը, դրականը, այսինքն՝ Ձմեռ պապին ընկալելու ոչ միայն որպես հեքիաթային կերպար, այլ առհասարակ բարի նպատակների իրականացման խորհրդանիշ։ Եվ երկրրորդ՝ ծրագիրն ուղղված է սահմանամերձ գյուղերի երեխաներին, ովքեր գտնվելով կիսապատերազմական իրավիճակում, հեռու գտնվելով քաղաքի ժամանցի հնարավորություններից, առավել քան այլոք կարիք ունեն ջերմության և ուշադրության։ «Ռոստելեկոմի» նման խոշոր ընկերությունների ներգրավվածությունը նախագծին հսկայակեն դերակատարում է ունենում ծրագրի կայացման գործում։»,— նշեց «Համաչափ զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ նախագահ Մակար Եղիազարյանը։
«Ռոստելեկոմն» անամպ ու խաղաղ երկինք է մաղթում բոլոր երեխաներին: