Նորություններ

A+ A- PRINT_PAGE


Ռոստելեկոմը մեկնարկում է նոր «Տրիո Կոնստրուկտոր» ծառայությունների փաթեթները


Ռոստելեկոմը մեկնարկում է նոր «Տրիո Կոնստրուկտոր» ծառայությունների փաթեթները
08.11.2013

Ռոստելեկոմը ներկայացնում է հեռահաղորդակցության շուկայում եզակի և աննախադեպ առաջարկ.  «Տրիո կոնստրուկտոր» փաթեթները հնարավորություն են տալիս յուրաքանչյուր բաժանորդի ձևավորելու Լայնաշերտ ինտերնետի, ԱյՓի հեռուստատեսության և Ֆիքսված հեռախոսակապի իրեն համար ցանկալի փաթեթը:

«Տրիո կոնստրուկտորը» ստեղծվել է այնպես, որ հասանելի լինի յուրաքանչյուր սպառողի և բավարարի հեռահաղորդակոցության ոլորտի ծառայություններից օգտվելու յուրաքանչյուրի պահանջմունքները:

«Տրիո կոնստրուկտորը» հանդիսանում է շուկայի միակ առաջարկը, որի միջոցով բաժանորդն ինքնուրույն է ձևավորում ծառայությունների փաթեթը:

Իր եզակիության հետ մեկտեղ փաթեթը ձևավորվել է հետազոտությունների հիման վրա և գնային առաջարկն սկսվում է ընդամենը 10,000 դրամից:

«Տրիո կոնստրուկտոր» ծառայությունների փաթեթի տարբերակներ՝

Trio constructor optionsՏարբերակները բազմաթիվ են, շտապեք ստեղծել ցանկալի Ձեր փաթեթը:

Փաթեթների ներկայացումը հանրությանը իրականացվեց նոյեմբերի 5-ին և 6-ին, այսպես կոչված՝ «ֆլեշմոբերի» անցկացմամբ երևանյան մի շարք մարդաշատ վայրերում (Հյուսիսային պողոտա, Դալմա գարդեն մոլ, Նոր Նորքում Գայի արձանին հարող տարածքում, Կոմիտասի, Դավիթաշենի Սիթի և Աջափնյակի Կայզեր սուպերմարկետներում):


Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

Հիշեցնենք, որ Ռոստելեկոմը վերջերս հայտարարեց իր ցանցի՝ արդեն իսկ 15 քաղաքներում հասանելիության ապահովման մասին. ընկերության ծառայությունները հասանելի են Աբովյան, Արմավիր, Վանաձոր, Գյումրի, Չարենցավան, Աշտարակ, Հրազդան, Կապան, Մեծամոր, Մասիս, Դիլիջան, Սևան, Արտաշատ քաղաքներում և Երևանի հինգ համայնքներում (Էրեբունի, Աջափնյակ, Դավթաշեն, Նոր Նորք, Նուբարաշեն):