Աշխատավայր | Աշխատանքային ժամեր | Դիմումների ընդունման վերջնաժամկետ |
ք. Երևան |
09:00 - 18:30, 13:30-23:00 |
24.09.2021 |
Ճարտարագետ (Տեխնիկական սպասարկում)
Աշխատանքային գործառույթներ`
-
Ընկերության հաճախորդների պրոֆեսիոնալ, արդյունավետ տեխնիկական սպասարկում՝ նպաստելով հաճախորդների հետ աշխատանքային լավ հարաբերությունների ստեղծմանը,
-
Ծառայություններին առընչվող խնդիրների աղբյուրների որոշում և առաջացած խնդիրների վերացմանն ուղղված միջոցառումների կազմակերպում (սարքավորման խնդիր, ծրագրային ապահովման խնդիր, հասանելիություն, այլ),
-
Հաճախորդներին համապատասխան միջոցառումներ իրականացնելու մասին խորհրդատվության տրամադրում,
-
Հաճախորդ-տեխնիկական ստորաբաժանում կապի ապահովում հնարավոր խնդիրների արագ վերացման նպատակով,
-
Հաճախորդների հեռախոսազանգերի և խափանման հայտերին արագ արձագանքում՝ սահմանված կարգի համաձայն,
-
Հաճախորդների զանգերի, հայտերի վերաբերյալ ինֆորմացիայի հավաքագրում և գրանցում,
-
Տեխնիկական խնդիրների վերաբերյալ հստակ տեղեկատվության տրամադրում հաճախորդներին և ընկերության համապատասխան ստորաբաժանումներին,
-
Բովանդակությամբ կից գործառույթների իրականացում:
Պահանջներ՝
-Կրթություն՝ բարձրագույն/համապատասխան ոլորտի/Cisco,
-Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE,
-Լեզուների իմացություն՝ հայերեն, ռուսերեն,
-1+ տարվա աշխատանքային փորձ
Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ նշելով համապատասխան հաստիքի անվանումը:
Մենք սիրով կդիտարկենք Ձեր թեկնածությունը և կապ կհաստատենք Ձեզ հետ: