Աշխատավայր | Աշխատանքային ժամեր | Դիմումների ընդունման վերջնաժամկետ |
ք․ Քաջարան
|
4 ժամ
|
24.09.2021 |
Մանրածախ վաճառքի մասնագետ
Աշխատանքային գործառույթներ`
- Ընկերության մասսայական սեգմենտի ծառայությունների վաճառքի գործընթացների իրականացում՝ հաստատված կարգի համաձայն,
- Կատարված գործարքների մասին հաշվետվությունների ներկայացում,
- Ընկերության կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումների գանձման գործընթացի իրականացում՝ ընկերության կողմից ներդրված ընթացակարգերի պահանջների համաձայն,
- Մասնակցություն վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
- Մասնակցություն նոր հաճախորդների ձեռքբերմանն ու գոյություն ունեցող հաճախորդների պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացմանը,
- Հաճախորդներին Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների, ծառայությունների գնացուցակների, վաճառքի կետերի մասին լիարժեք և ամբողջական տեղեկատվության տրամադրում,
- Ծառայությունների կասեցման, ժամանակավոր դադարեցման, Ընկերության կողմից տրամադրված սարքավորումների վերադարձման գործընթացների իրականացում,
- Ընկերության բաժանորդների հետ սահմանված կարգով պայմանագրերի ստորագրման և պահպանման, փաստաթղթերի արխիվացման գործընթացների իրականացում,
- Հաճախորդների տվյալների բազայի ձևավորում և անընդհատ համալրման աշխատանքների իրականացում,
- Բովանդակությամբ կից պարտականությունների իրականացում:
Պահանջներ`
-Կրթություն` բարձրագույն,
-Համակարգչային ծրագրերի իմացություն` MS OFFICE,
-Լեզուների իմացություն` հայերեն, ռուսերեն, անգլերեն (ցանկալի),
-Աշխատանքային փորձի առկայությունը պարտադիր պայման չէ:
Խնդրում ենք ռեզյումեներն ուղարկել hr@rtarmenia.am էլ. փոստի հասցեին՝ պարտադիր նշելով համապատասխան հաստիքի անվանումը: