Նորություններ

A+ A- PRINT_PAGE


ՆՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ՝ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ


26.03.2018

Ս. թ. մարտի 26-ից Ռոստելեկոմը հանդես կգա նոր ծառայությամբ՝ Հեռախոսային սպասարկում, որի միջոցով բաժանորդներին հնարավորություն կընձեռվի ստանալ հեռախոսային արագ և բարձրակարգ սպասարկում՝ ընդամենը մեկ զանգի միջոցով:

 

Զանգահարելով 060 46 00 00 հեռախոսահամարին նախապես ամրագրված հեռախոսահամարից՝ Ռոստելեկոմի բաժանորդները կարող են կատարել տարաբնույթ գործողություններ և օգտվել բազմաթիվ ծառայություններից՝ առանց սպասարկման սրահ այցելելու.

 

  • պայմանագրի վերակնքում
  • ծառայության ավելացում/դադարեցում
  • ծառայության ժամանակավոր կասեցում/ կասեցման դադարեցում
  • սակագնային փաթեթի փոփոխություն
  • ներբնակարանային տեխնիկական սպասարկման ծառայության պատվերի գրանցում
  • հասցեի փոփոխություն
  • և այլն:

 

Նոր ծառայության մեկնարկը միտված է հաճախորդների սպասարկման առավել որակյալ, հարմարավետ և ճկուն համակարգի ներդրմանը:

 

Առաջնորդվելով «Մեկ զանգ՝ բազմաթիվ լուծումներ» կարգախոսով՝ Ռոստելեկոմի մասնագետները կտրամադրեն հեռախոսային բարձրակարգ և արժանի սպասարկում բոլոր բաժանորդներին:

 

Մանրամասները՝ 060 46 46 46