Ինչպես օգտվել Սմարթ հեռուստատեսությունից
Սմարթ օֆիս սակագնային փաթեթի ալիքների ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։ Պայմաններ
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: *Եթե առկա է հավելյալ ծառայության բաժանորդագրության հնարավորություն, ապա տվյալ հավելյալ ծառայությունը տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում հնարավոր է ակտիվացնել՝ վճարելով սահմանված ամսավճարը: **Եթե որևէ հավելյալ ծառայություն ներառված է, ապա տվյալ սակագնային փաթեթի շրջանակներում տվյալ հավելյալ ծառայության համար չի գանձվում սահմանված ամսավճարը: ***Ռոստելեկոմի Ինտերնետ ծառայության բաժանորդների համար Սմարթ հեռուստատեսության ծառայության ակտիվացումը կատարվում է առանց վճարի գանձման: 10000 ՀՀ դրամ միանվագ վճարը միևնույն բաժանորդային հասցեում կիրառվում է միայն մեկ անգամ՝ անկախ ակտիվացված ծառայությունների քանակից: Սմարթ Օֆիս սակագնային փաթեթի ալիքները հաստատուն չեն և կարող են փոփոխվել Օպերատորի կողմից ցանկացած պահի: Օպերատորի և բաժանորդի միջև բոլոր այն հարաբերությունները, որոնք կարգավորված չեն սույն պայմաններով, կարգավորվում են օպերատորի կողմից հրապարակված և բաժանորդի կողմից ժամկետային պայմանագիրը կնքելու պահին գործող խմբագրությամբ էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով, ինչպես նաև օպերատորի կողմից հրապարակված ցանկացած այլ պայմաններով, որոնք չեն հակասում սույն պայմաններին: Սույն պայմաններում բոլոր հասկացությունները կիրառվում են օպերատորի կողմից էլեկտրոնային հաղորդակցության և հարակից այլ ծառայությունների մատուցման հիմնական պայմաններով սահմանված իմաստով: Սմարթ սակագնային փաթեթի բաժանորդները կարող են օգտվել Անվանափոխության, Հասցեի փոփոխության, Սակագնային փաթեթի փոփոխության, Ժամանակավոր կասեցման, Հաշվի վերծանման ծառայություններից։ Հեռուստաալիքների հեռարձակումը իրականացվում է «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ կողմից: Հեռարձակման լիցենզիա՝ N144: Հեռուստատեսության և Ռադիոյի ծառայությունները մատուցվում են «Հիբրիդ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հետ համատեղ: |