Նոր, ճկուն և արդյունավետ հարթակ Ձեր գովազդի համար:

Wi-Fi Promo-ն երկուսը մեկում ծառայություն է, որի միջոցով Դուք կստանաք բարձրորակ Wi-Fi կապ, ինչպես նաև Ձեր ընկերության և գործընկերների ծառայությունները, հատուկ առաջարկները գովազդելու հարթակ՝ Wi-Fi կապի ռեսուրսի օգտագործմամբ:

Այսպիսով, Ձեր գովազդը կթիրախավորի այն բոլոր անձանց, ովքեր այդ պահին կմիանան Wi-Fi-ին Ձեր կողմից համաձայնեցված տարածքում, օրինակ՝ Ձեր սպասարկման կենտրոններում:

 

Միացեք Wi-Fi Promo ծառայությանը և ստացե՛ք.

 

  • Բարձրորակ Wi-Fi կապ՝ Ձեր կողմից նշված տարածքում
  • Արդյունավետ և թիրախավորված գովազդային հարթակ
  • Wi-Fi ցանցի սպասարկում
  • Վիրտուալ ենթակառուցվածքների տեղադրում, կարգավորում և սպասարկում
  • Ծրագրային ապահովման կառավարման ճկուն ինտերֆեյս
  • Տեղեկատվական անվտանգություն
  • Տեխնիկական սպասարկում
  • Ծրագրային ապահովման մոնիթորինգ

 

Ինչու ընտրել Wi-Fi Promo ծառայությունը

  • Ձեր հաճախորդները կօգտվեն բարձրորակ Wi-Fi կապից:
  • Ձեր գովազդները* անկասկած կդիտվեն այցելուների կողմից՝ ցուցադրվելով սկզբնական էջում։
  • Գովազդի բարձր արդյունավետություն, քանի որ գովազդը կցուցադրվի այն անձանց, ովքեր արդեն ընտրել են կամ ընտրելու են Ձեզ և պատրաստ են օգտվել Ձեր նոր առաջարկներից:
  • Գովազդ դիտելուն հակված լսարան, քանի որ գովազդի ցուցադրման ժամանակ այցելուն հիմնականում գտնվում է սպասման հերթի մեջ:
  • Մուլտիմեդիա գովազդների տեղադրման շնորհիվ, Ձեր այցելուներին կցուցադրեք թե՛ բաններային և թե՛ վիդեո գովազդներ:
  • Տպագրական ծախսերի բացակայություն
  • Ձեր կողմից կառավարվող գովազդի ռոտացիոն համակարգ

 

Պայմաններ
* «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում Բաժանորդի կողմից տրամադրված գովազդային նյութի բովանդակության օրինականության համար։

WiFi Promo ծառայության սակագները սահմանվում են՝ ելնելով կետերի քանակից, յուրաքանչյուր կետում տրամադրվող սարքավորումների քանակից, կատարվող աշխատանքների բարդությունից և կետերի գտնվելու վայրի առանձնահատկություններից:
 
Տրամադրվում է մեկից ավելի Wi-Fi ընդունիչ սարք՝ ելնելով տարածքի առանձնահատկություններից: